Չնայած Փաշինյանի սպառնալիքներին՝ շատ գազալցակայաններ աշխատում են հին ռեժիմով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի: Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնում են ծավալով եւ հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է արժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փոխում է գազի խտությունը եւ ըստ դրա էլ կշիռը: «Վարչապետը երեւի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նայում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ