Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս տարածված այն տեղեկությանը, ըստ որի` երևանյան մանկապարտեզներից մեկում բռնություն են կիրառում երեխաների նկատմամբ: "Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հայրապետյանը ապրիլի 3-ին իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ «կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության։ Ես դեռ ոչ մանկապարտեզի անունն եմ տալիս, ոչ էլ անհիմն հայտարարություն անում»: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության ՔՀԳՎ Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության վարչություն է հրավիրվել քաղաքացուհի Ա.-ն։ Նա հայտարարել է, որ Երևանի մանկապարտեզներից մեկում իսկապես իր երեխայի նկատմամբ դաստիարակի կողմից բռնություն է կատարվել: Քաղաքացի Ա-ից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր",- գրել է Դուրյանը:

Քաղաքականություն

Պատահարներ