Ով է Սարալանջում «ճռռիկներ» անող երիտասարդը. մանրամասներ
Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով «Դրիֆթ» անող վարորդը Autocom Japan ճապոնական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն 27-ամյա Արտյոմ Դավթյանն է: Ընկերությունը զբաղվել է աջ ղեկերով մեքենաների Ճապոնիայից Հայաստան ներկրմամբ: Ոստիկանություն բերման ենթարկված Դավթյանը «Ղեկ աջ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից է եղել: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակից: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։

Քաղաքականություն

Պատահարներ