Սկանդալ. ԱԺ ամբիոնից կին տրանսգենդեր է ելույթ ունեցել, Զոհրաբյանը բարկացած արձագանքել է
ՀՀ ԱԺ ամբիոնից Ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ ընդունեք որպես հավաքական կերպար: Ազգային ժողովում Մարդու իրավունքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը: «Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ` ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, իրավական, առողջապահական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսագենդերի կերպարը»,- ասաց նա: «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահը նշեց, որ մինչ 2018 թ-ն իրենք փաստագրել են տրանսգենդեր կանանց նկատմամբ խոշտանգման 283 դեպք, որի չնչին մասն է ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից վարույթ ընդունվել: «Իմ համոզմամբ՝ իմ և ձեր կողքին ապրում է 283 հանցագործ, և ով գիտե` 284-րդն էլ վաղը կատարի իր բռնությունը»,- ասաց նա: Ըստ սեռափոխված կնոջ՝ նաև իրենց հարցերով զբաղվող իրավապաշտպաններն են բռնության և հետապնդումների ենթարկվում: Նիստը վարող Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վրդոհված հայտարարեց, որ նրանք իրավունք չունեին օրակարգ խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից: «Մենք ունեինք երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ , հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից և փորձել այս ամբինոից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ առաջին հերթին իմ հանդեպ` որպես հանաձնաժողովի նախագահի, երկրորդ` խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահատրում, մենք ունենք հստակ օրակարգ և դուք խախատել եք մեր օրակարգը»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո էլ ծափեր հնչեցին: Իսկ սեռական փոքրամասնության խնդիրները ներկայացնող մի խումբ մարդիկ տեղից բարձրաձայնում էին, որ պատգամավորը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իրենց հանդեպ: «Խտրական վերաբերմունքի խնդիր չկա, երբ ձեզ կվերբերեր հարցը, կհրավիրեինք»,-վրդովված ասաց Նաիրա Զոհրաբյանը: Տեսանյութը` Armdaily. am

Քաղաքականություն

Պատահարներ