«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
«Սպայկա» ընկերության աշխատակիցները հավաքվել են նորաբաց «Սամբիել» պանրի գործարանի առջև: Նրանք իրենց աջակցություն են հայտնում «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանին, որին մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից: «Երեկ անակնկալի էի եկել և շոկի մեջ էի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ.Ղազարյանը և շարունակել է,- «Հրավիրվել եմ ՊԵԿ ու միանգամից մի մեծ հատորով ներկայացրել են կալանքի միջնորդություն»: Դ.Ղազարյանն ասաց նաև, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել: Հիշեցնենք, որ ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 2015-ից 16 թթ․-ին «Սպայկա»-ի գործունեության հետևանքով պետությանը հասցվել է մոտ 7 միլիարդ դրամի վնաս։

Քաղաքականություն

Պատահարներ