Զորամասի հրամանատարը հրազենային երկու վնասվածք է ստացել, վիրահատել են. Մանրամասներ
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ջ. Սամսոնյանին վիրահատել են, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը միջին ծանրության է։ Այս մասին NEWS. am–ին հայտնեց «Աստղիկ» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։ Նա նշեց, որ Սամսոնյանն իրենց մոտ է տեղափոխվել աջ ազդրի և որովայնի հրազենային վիրավորումով։ Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցից հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված Ջ. Ս–ն։ Պարզվել է , որ տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել 1962 թ. ծնված մի տղամարդ։ Հարձակվողին վնասազերծել է հենց հրամանատարը։ Սպանության փորձի կասկածանքով 57–ամյա տղամարդ է ձերբակալվել։

Քաղաքականություն

Պատահարներ