Քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին տեղափոխել են Երևան
Կյանքին վերջ տալու նպատակով մեծ քանակությամբ քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին երեկ «Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրենը SHANTNEWS. am-ին փոխանցել է, որ տղայի վիճակը գնահատվում է ծանր:«Հիվանդը մի քանի ժամ մնացել է մեզ մոտ, արվել է ամեն ինչ կյանքը փրկելու համար, կատարել ենք նաև արհեստական շնչառություն, գիտակցություն ուներ, բայց հետո տեղափոխել ենք Երևան»,- լրատվականին ասել է Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երիտասարդը Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչ է, որը ապրիլի 5-ին աշխատավայրում մեծ քանակությամբ քացախաթթու էր խմել ՝ ինքնասպան լինելու նպատակով: Որոշ ժամանակ անց տղան կատարած քայլից փոշմանել է ու զանգահարել շտապօգնություն: Հենց շտապօգնության մեքենայով էլ երիտասարդին տեղափոխել են «Գյումրի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունք: Տղան ինքնասպանության փորձից առաջ նաև երկտող է թողել իր աշխատավայրում, որի բովանդակությունը չի հրապարակվել:

Քաղաքականություն

Պատահարներ