Հոգևորականն ու ցուցարարները ուզում են խնկարկել ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է, որի մասնակիցները ավելի քան երկու ժամ է բողոքում են խորհրդարանում տրանսգենդերի ելույթի դեմ: Հավաքվածները առաջարկում են, որ եկեղեցականի օրհնությամբ ԱԺ նիստերի դահլիճում խնկարկման արարողություն կատարվի, որպեսզի «դահլիճը մաքրվի» տրանսգենդերի ներկայությունից հետո։ Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպելով ցուցարարների հետ նշեց, որ դահլիճում ոչ թե ԱԺ նիստ է եղել, այլ մարդու իրավունքներին նվիրված լսումներ, որին ներկա է եղել ընդամենը 2 պատգամավոր։ Սիմոնյանը հավելեց, որ քննարկմանը ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, և որևէ մեկը չէր կարող գուշակել իրադարձությունների ընթացքն ու հասկանալ, որ ներկաներից մեկը տրանսգենդեր է։ Նշենք, որ մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր, որից հետո լսումները վարող Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ ու դուրս հրավիրեց նրան:

Քաղաքականություն

Պատահարներ