ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեզվակռիվ քահանայի և Ալեն Սիմոնյանի միջև
Մի խումբ ցուցարարներ այսօր բողոքի ցույց են սկսել Ազգային ժողովի այգում՝ օրեր առաջ ԱԺ դահլիճում տրանսգենդերի մասնակցությամբ նիստի դեմ արտահայտվելով։ ԱԺ պատգամավորների մի մասը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպելու։ Ցուցարարների հետ երկխոսության ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք չէ մեղադրել որևէ քաղաքական ուժի, «նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին»։ Նրա խոսքերով՝ ո՛չ Զոհրաբյանը, ո՛չ այլ մեկը չէր կարող իմանալ՝ ինչի մասին է խոսքը։ «Դուք փողոցում ման եք գալիս ու չեք կարող ֆիքսել՝ ով ով է»,- ասաց Սիմոնյանը՝ դժվարությամբ պատասխանելով բազմաթիվ ցուցարարների խոսքերին։ Առավել մանրամասն՝ 24news. am-ի տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ