Քաղաքացիները կրկին չեն կարողանում ձեռք բերել մեքենայի պետհամարանիշ․ պատճառը
Այսօր՝ ապրիլի 8-ի վաղը առավոտից Aurora News-ը բազմաթիվ զանգեր է ստանում այն մասին, որ քաղաքացիները կրկին չեն կարողանում ձեռք բերել ավտոմեքենաների պետհամարանիշներ։ Հիշեցնենք, որ խնդրին անդրադարձել էին նաև մոտ մեկ շաբաթ առաջ։ Aurora News-ը պարզելու համար խնդրի էությունը, կապ հաստատեց Երևանի հաշվառման քննական բաժնի (ՄՌՈ) աշխատակցի հետ, որտեղից էլ տեղեկացրին, որ պետհամարանիշների ներմուծված խմբաքանակը այս պահին վերջացել է, կլինի միայն շաբաթվա վերջին։ Նշենք, որ դրանք ներմուծվում են Գերմանիայից։ Հավելենք՝ մեզ դիմած քաղաքացինեը ընդգծում են, որ Երևանի հաշվառման քննական բաժնի աշխատակիցներից որևէ մեկը դուրս չի եկել, և չի տեղեկացրել քաղաքացիներին, թե ինչումն է խնդիրը։

Քաղաքականություն

Պատահարներ