Աղբատարը բախվել է ծառին, տապալել բետոնե սյունը. երթևեկությունը դադարեցվել է այդ հատվածում
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի ժողովրդին հայտնի «Սառը ջրեր» տանող ճանապարհահատվածում Ժակ Իվ Կուստոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ճանապարհը նշված հատվածում մի քանի ժամ է՝ ժամանակավորապես փակված է, քանի որ բետոնե սյան ընկնելու հետևանքով երթևեկությունը անանցանելի է դարձել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը;

Քաղաքականություն

Պատահարներ