Հրամանատարին կրակելու հետքերով. «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը գրում է․ «Ապրիլի 5-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ: Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրն համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը: «Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք այս վարկածը քննվում է իրավապահների կողմից, եւ, առհասարակ, ինչի համար են փորձել սպանել հրամանատարին: Ի պատասխան` Քննչական կոմիտեի լրատվականից հայտնեցին, որ քրեական գործով նման տվյալներ չկան, գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելու) հատկանիշներով: Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրն համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը: «Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները»։

Քաղաքականություն

Պատահարներ