Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Ապրիլի 10-ին, ժամը 13:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Գ.Հ.-ի (ծնված 1954 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել նրա դին:

Քաղաքականություն

Պատահարներ