Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերջնամասում բախվել են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Սոֆյա Ղազարյանի վարած Mersedes մակնիշի 77 SG 377 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Աշոտ Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի 35 AM 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարի հետեւանքով Opel-ի վարորդ Ա.Մկրտչյանը, ուղեւորներ, 39-ամյա Կարո Սարգսյանը եւ 29-ամյա Ակսել Գրիգորյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ