ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
Երեւանում, ապրիլի 9-ին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի բնակիչ՝ 48-ամյա Կարեն Հակոբյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին Երեւանում՝ Թբիլիսյան խճուղում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով։ Shamshyan. com-ի հաղորդմամբ, ապրիլի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Գ.-ն իր վարած Nissan Teana մակնիշի 13 MG 300 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիաց, բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին: Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր, Երեւանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ