Լոռու մարզում, տան հետնամասում հայտնաբերվել է տանտիրոջ՝ ծառից կախված մարմինը
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի հետնամասում ծառից կախված տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 81-ամյա Ա. Մ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել է այգում՝ ծառից կախված վիճակում։ Փաստի առթիվ Լոռու մազային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ