Նիդեռլանդներում բնակվող Լիլիի և Հովիկի արտաքսված մայրը կարող է վերադառնալ երեխաների մոտ
Նիդեռլանդներից Հայաստան արտաքսված Արմինե Համբարձումյանը կարող է վերադառնալ Նիդերլանդներ և վերամիավորվել իր երեխաների՝ Լիլիի և Հովիկի հետ: Այս մասին հայտնում է Dutch News-ը: Արմինե Համբարձումյանին, որը երեխաների հետ 9 տարի բնակվելիս է եղել Նիդեռլանդներում, արտաքսել էին 2017-ին: Այդ ժամանակ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը դարձան փախստական երեխաների իրավունքների համար պայքարի կենտրոնական կերպարները: Նրանք շարունակ թաքնվում էին արտաքսումից խուսափելու համար:

Քաղաքականություն