ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին փորձել է ցած նետվել հեռախոսակապի աշտարակից. ԱԻՆ
Ապրիլի 10-ին` ժամը 13:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին նավթի գործարանի մոտակայքում գտնվող 7 հարկանի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացի Գ.Պ.-ն (ծնված 1993 թ.) ոչ սթափ վիճակում (ըստ իր հայտարարության) բարձրացել է հեռախոսակապի աշտարակի վրա և չի իջնում: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ցուցաբերել հեռախոսային հոգեբանական խորհրդատվություն, որը, սակայն, քաղաքացու կողմից ընդհատվել է: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Գ.Պ.-ն ինքնակամ իջել է աշտարակից:

Քաղաքականություն

Պատահարներ