Քոչարյանը մանրամասն ելույթ է ունեցել դատարանում․ փաստաբան
Ռոբերտ Քոչարյանը երկար եւ մանրամասն ելույթ է ունեցել եւ նկարագրել է, թե ինչ է եղել 2008թ. նախագահական ընտրություններից հետո եւ ինչն է պատճառ հանդիսացել երկրում արտակարգ դրություն մտցնելու համար: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի ապրիլի 11-ին՝ ժամը 12:30֊ին: Նշենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Քաղաքականություն

Պատահարներ