Ստուգվում են Սիրուշոյի համերգների ֆինանսական տեղաշարժերը․ հարցաքննվողներ կան
Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Mamul. am-ը գրել էր, որ առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ: Irakanum. am-ին թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես լրատվականի աղբյուրների տեղեկությամբ՝ իրավապահները արդեն իսկ այս ուղղությամբ գործողություններ են իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ։ Պաշտոնապես սույն տեղեկությունները չեն հաստատվում, քանի որ գործի շրջանակը բավականին լայն է, եւ հարցաքննվող անձանց շրջանակը մեծ է։

Քաղաքականություն

Պատահարներ