ԱԺ զուգարաններում վատ սանիտարահիգիենիկ վիճակ է, ջուր չկա
Ազգային ժողովում ջուր չկա։ Հատկապես զուգարաններում վատ սանիտարահիգիենիկ վիճակ է, աշխատակիցները չեն կարողանում հոգալ բնական կարիքները։ Հետաքրքիր է՝«Վեոլիա ջուրը» նախապես տեղեկացրել էր այս մասին, թե հիմա էլ օրենսդիրի աշխատակիցները պետք է իրենց մաշկի վրա զգան մեր ջրային օպերատորի անբարեխիղճ գործելակերպը։ Այս մասին տեղեկացում է ArmDaily. am-ը։ Լրատվականը հաղորդում է, որ Բաղրամյան պողոտայում ջրազրկել են միայն ԱԺ շենքը։

Քաղաքականություն