ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը
Էկվադորը մերջեց WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրել: Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշենք, որ Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թվականին: Նա չէր կարող լքել դեսպանատան տարածքը, քանի որ նրան սպառնում էր ձերբակալություն` 2012 թվականին դատարան չներկայանալու համար: ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ Ասանժին իրեն արտահանձնեն, որտեղ նրան սպառնում է պատիժ Պետդեպարտամենտի գաղտնի տվյալների հրապարակման համար:

Քաղաքականություն

Պատահարներ