Նոր Գեղիի մոտ մեքենաներ են միմյանց բախվել. վարորդները հիվանդանոցում են
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը ՝ ժամը 09։30-ի սահմաններում Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento մակնիշի 34 TM 680 համարանիշի և Volkswagen Touran մակնիշի 23 ՕՍ 297 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Քաղաքականություն