ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա»-ն աշխատի․ Դավիթ Անանյան
Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա» ընկերությունը շարունակի իր գործունեությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ «Մենք «Սպայկա»-յի ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկա»-ն որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի»,- նշեց Անանյանը։ Ավելի մանրամասն՝ News. -ի տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ