ՏԻՄ ընտրություններ՝ օկուպացված Արծվաշենի տարածքո՞ւմ. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դիմել է Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կազմակերպել Արծվաշեն գյուղում: ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը իր դիմումում նշում է, որ 1991թ. այս համայնքում ընտրություններ չեն կազմակերպվում, ինչը օրենքի եւ իրավունքի խախտում է: Արծվաշենը 1992թ. գտնվում է ադրբեջանական օկուպացիայի մեջ, իսկ գյուղի գրեթե 4500 բնակիչների մեծ մասն ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ավանում: Թե ինչպես պետք է ԿԸՀ-ն ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող գյուղում ընտրություն կազմակերպի՝ անհայտ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ