Թույլ եմ տվել, որ այդ անձնավորությունն իր ելույթն ավարտի․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մտահոգությանը
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ պատասխանել է վարչապետի մտահոգությանը, ավելին, քան ասել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և իմ գործընկերները, ես ասելու ոչինչ չունեմ: Ես առաջնորդվել եմ բացառապես օրենքով, որևէ դրույթ չեմ խախտել: Ավելին, ես թույլ եմ տվել, որ այդ անձնավորությունն իր ելույթն ավարտի։ Դուք շատ լավ հասկանում եք հարցի զգայունությունը, շատ լավ հասկանում եք, որ նման հարցեր չի կարելի այդպես կազմակերպված ձևով բերել և փորձել էպատաժ սարքել և հայտարարել, որ այսօր այստեղ պատմություն ենք կերտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նշենք՝ լրագրողները նրան հարց են ուղղել, որը կապված է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնած այն մտահոգությանը, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձաժողովի ղեկավարը համապատասխանում է նվազագույն պահանջներին։

Քաղաքականություն

Պատահարներ