Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Քիչ առաջ հայտնել էին, որ վրաերթի դեք է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակի՝ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel մակնիշի 35 MA 964 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan. Com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։ Լրատվականի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած թիվ 17 բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են ճանապարհային ոստիկանություն ու Երևանի քաղաքապետարան, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արհեստական անհարթություն, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ-վարորդների համար, ովքեր «չեն տանջի գազի սեղմակը»։ Բնակիչների հետ բանակցություններ անցկացրեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ. Ավագյանը, ինչից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկեն և այն լուծվի ի շահ բնակչի։

Քաղաքականություն

Պատահարներ