Հայտնի է, թե ով է Երևանի «18+» ակումբում կրակոց արձակած անձը
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Յուրիկ Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ նա այդ ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Յու. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Քաղաքականություն

Պատահարներ