Հրազդանում հակատանկային ական է հայտնաբերվել
Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS. am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքականություն