Լոռու մարզպետը պարգևատրել է որոշ ընտրյալների. Պատգամավոր
,,Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է,,։ Այս մասին հայտնում է Ազգային Ժողովի Լուսավոր Հայաստան Կուսակցության խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, և կից հրապարակել 2019 թ.-ի ապրիլի 12-ի ամսաթվով մակագրված փաստաթղթերը լուսանկարները: Դրանցից պարզ է դառնում, որ կարգադրվել է Լոռու մարզպետարանի ,,Պարգևատրումներ , դրամական խրախուսումներ, և հատուկ վճարներ,, հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թ.-ի առաջին եռամսյակի հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետին, մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալին, վարչության պետերին, և ներքին աուդիտիվարչության աշխատակիցներին: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ պարգևատրվել է 16 մարդ, իսկ Լոռու մարզպետարանի միջոցներից հատկացվել է մոտ 4 միլիոն 67 հազար դրամ:

Քաղաքականություն

Պատահարներ