Զանգվածային խափանումներ՝ Instagram, Facebook, WhatsApp սոցկայքերի աշխատանքում
Instagram, Facebook, WhatsApp ծրագրերի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի սոցիալական ցանցերի աշխատանքին։ Նշվում է, որ Instagram-ը սկսել է չաշխատել սկսած ժամը 13:00-ից սկսած, իսկ Facebook-ը 13:30-ից: Սոցկայքերը չեն աշխատել հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Մալայզիայի ու ԱՄՆ-ի տարածքում։ Օգտատերերի 46 տոկոսը չի կարողացել սեփական էջ մտնել, 44 տոկոսի մոտ նորությունների բաժինը չի թարմացել, 12 տոկոսն ընդհանրապես չի կարողացել մուտք գործել սոցկայք: WhatsApp-ը սկսել է չաշխատել 14:00-ից սկսած:

Քաղաքականություն

Պատահարներ