Սպասում ենք Ծառուկյանին. «Արարատցեմենտի» աշխատակիցները փակ կպահեն գործարանի մուտքը
«Արարատցեմենտ» գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանն ասել է, որ բոլորը գնան իրենց տները, քանի որ նրանց ուղարկված ծանուցագրերը չեղյալ են համարվելու, Ծառուկյանը կգա եւ հարցին լուծում կտա։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակից Յուրա Հակոբյանը։ Նրա խոսքով աշխատակիցները չեն ընդունել տնօրենի հորդորը, պատրաստվում են գիշերել մեքենաների մեջ՝ փակ պահելով «Արարատցեմենտի» մուտքը։ «Մենք սպասում ենք Ծառուկյանին, պատրաստ ենք թեկուզ 2 օր, գիշեր թե ցերեկ մնալ այստեղ, մինչեւ մեր հարցին լուծում տան»,–ասաց Հակոբյանը։ Աշխատակցի խոսքով՝ տնօրինությունից իրենց տեղեկացրել են, որ այսօր երեկոյան «Մուլտի կոնցեռնի» շրջանակում այս հարցը պետք է քննարկման դնեն եւ լուծում տան։

Քաղաքականություն

Պատահարներ