Չիկագոյում ձնաբուք է. մոտ 1000 չվերթ է չեղարկվել
Չիկագոյում ձնաբուք է։ Եղանակային վատ պայմանների պատճառով Օ՝Հարա միջազգային օդանավակայանում չեղարկվել է 978 չվերթ, իսկ Միդուեյ օդանավակայանում՝ 148։ Համաձայն ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայության տվյալների՝ օդի ջերմաստիճանը Չիկգոյում +1 է։ Շարունակում է ձնախառն անձրև տեղալ։ Ապրիլի 14-ը դարձել է 1961 թվականից ի վեր Չիկագոյում ապրիլի ամենաձնառատ օրը։

Քաղաքականություն

Պատահարներ