ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «sutNikol» ակցիա Երևանում․ կազմակերպիչները բերման են ենթարկվել
Րոպեներ առաջ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը ևս բերվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին տեղեկացնում է armdaily. am։ Լրատվականը հիշեցնում է, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով: Արդեն իսկ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Քաղաքականություն