ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում հոգևորականը ստիպել է ռուս երաժշտին դադարեցնել փողոցային համերգը
Վրաստանի վանքերից մեկի հոգևորականը ստիպել է լեգենդար ռուս երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել փողոցում իր ելույթը:Այս մասին հայտնում է Sputnik Gruzia-ն: Դեպքը տեղի է ունեցել Մցխեթ քաղաքի մոտ գտնվող Ջվարի վանքի տարածքում: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Գրեբենշչիկովը կիթառի նվագակցությամբ երգ կատարում, ապա հայտնվում է վանքի հոգևորականներից մեկը և պահանջում վերջ տալ «եկեղեցու բակում կազմակերպած դիսկոտեկին»: «Ակվարիում» ռոք խմբի հիմանդիրն անխոս դադարեցրել է համերգը:

Քաղաքականություն