ԱԻՆ-ը ավելի քան 60 ավտոմեքենա կստանա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թվականին իր ավտոպարկը կհամալրի 60-ից ավելի մեքենայով՝ Ճապոնիայից և Ռուսաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «2019 թվականի սկզբին Ճապոնիայի օգնության ծրագրով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվել է 10 ամենագնաց մեքենա՝ հագեցած տեխնիկական բոլոր հնարավորություններով, ինչպես նաև Mitsubishi տեսակի ժամանակակից 18 հրշեջ մեքենա։ Օգոստոս ամսին սպասվում է նաև ևս 22 հրշեջ մեքենա՝ կրկին Ճապոնիայից և 26 «ԿամԱԶ» մեքենա՝ հայ-ռուսական բարեկամությունից»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ այս համալրումները հնարավորություն կտան իրենց հին և արդեն մաշված մեքենաները հանել շահագործումից:

Քաղաքականություն

Պատահարներ