Դավիթ Սանասարյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները երեկ ժամանակավորապես դադարեցրին և ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց, Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ստեղծված իրավիճակից բոլորը ցանկանում են օգտվել. «Խորհուրդ ու խնդրանք Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։ Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։ Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սանասարյանը: Հիշեցնենք` ԱԱԾ-ն երեկ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:

Քաղաքականություն

Պատահարներ