Մարիամ Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Ընդդիմությունը հասարակության զարգացման ու տնտեսության աճի ամենակարևոր ինստիտուտներից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը։ «Այն ունի իշխանություններին ճիշտ ուղղորդելու ու զսպելու գործառույթ. ինչը, հիմա, Հայաստանում բացակայում է: Որպես ՀՀ քաղաքացի, հույս ունեմ, որ առաջիկայում կտեսնենք նոր դեմքեր, ովքեր կբերեն նոր երանգներ ու պարտավորեցնող քննադատություն հայաստանյան քաղաքական դաշտ, քանի որ իրական ու խորքային ընդդիմության լինելը կառողջացնի հայաստանյան քաղաքական մշակույթը»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ