Փաշինյանը ներկայացնում է ինչ է արել, ինչ չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանում է օգտատերերի հարցերին: Նա այժմ կետ առ կետ ներկայացնում է, թե ինչ է խոսք տվել իր պաշտոնավարման ընթացքում: Գրեթե բոլոր կետերին անդրադառնալիս նա նշում է, որ կետերը հարյուր տոկոսով կատարվել են: Օրինակ՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող արագաչափերի հետեւանքով ներվեն տույժ-տուգաները. «Սաշիկ Սարգսյանի արագաչափերի տույժ-տուգանքները իհարկել արել ենք, մենք համաներում ենք իրականցրել, որի արդյուքնում տասներեք միլիրադ դրամ: Պետք է վերացվի մենաշնորհները. այսօր Հայաստանում որեւէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ, առնվազն հնարավորությունների իմաստով: Ես վերջին անգամ կառավարության հաշվետվության ժամանակ ցույց տվեցի, թե ինչ դիմնամիկ ունենք, ըստ էության կարող ենք ասել՝ բանանի մենաշնորհը ջախջախված է, էսօր մարդիկ կան ասում են, որ գազելով են շաքարավազ ներկում: Հաջորդ կետը՝ չեն լինելու քաղբանտարկյալներ, կատարվել է այս կետը: «Մարտի մեկի» պատասխանատուները պետք է կանգնեն դատարանի առջեւ, առնվազն շատ տոկոսով կառարվել է»: Անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին հարցին, Փաշինյանը նշել է. «Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք կառաջադրվի , թե ոչ: բայց եթե ես կուլիսային համաձայնությունների գնամ, ապա ամբողջ հեղափոխությունն ու իմ կյանքը անիմաստ էր: Ես նման համաձայնության ուղղակի չեմ գնա, քանի որ դա հակասում է իմ սկզբունքներին... Վենդետաներ չեն լինելու, բայց օրինականություն և արդարադատություն, ժողովրդից թալանը վերադարձնելը լինելու են»: Փաշինյանը վստահեցրել է, որ եթե լինեն բավարար հանցանշաններՙ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին, ապա դա կարվի:

Քաղաքականություն

Պատահարներ