Հանձնել է հանգուցյալ հոր հրացանն ու փամփուշտները
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 19.20-ին, Զոլաքար գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար հարմարեցված ինքնաշեն հրացան եւ նույն տրամաչափի 2 փամփուշտ։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն