Խոշոր ավտովթար Ղազախստանում. զոհվել է 11 մարդ
Ղազախստանում՝ Ալմա-Աթա – Տաշքենդ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսը շրջվել է, որի արդյունքում զոհվել է 11 մարդ, ևս 29-ը՝ տուժել: Նրանք բոլորը եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ: Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է անհետաձգելի միջոցառումներ իրականացնել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Դեպքի առթիվ սկսվել է նախաքննություն:

Քաղաքականություն