Փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 14:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում եւ սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ հասցեի բնակիչն (Ա.Կ., ծնված 1981 թ.) ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Ա.Կ.-ին՝ լոգարանի հատակին ընկած: Քաղաքացուն փրկարարները բնակարանից իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Քաղաքականություն

Պատահարներ