Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Քաղաքականություն