Բարձր տուգանքներ սահմանել արջ պահելու համար. կենդանաբանի առաջարկը
Հայաստանի տարբեր վայրերում՝ առանձնատների բակերում, փոքր վանդակներում, ռեստորանային համալիրներում արջեր են պահվում։ Այս հարցը շարունակում է բաց մնալ եւ դրա լուծումը կարող է լինել խոշոր տուգանքի կիրառումը։ NEWS .am–ի հետ զրույցում ասաց փորձագետ Մանուկ Մանուկյանը։ Նրա խոսքով, Հայաստանում անազատության մեջ պահվում է 50-60 արջ, իսկ թե ինչպես են նրանք հայտնվում մարդկանց բակերում կամ ռեստորաններում, ասաց՝ կամ նվիրում են, կամ որսում․ «Վաղ գարնանը, երբ մայր արջը արթնանում է և քոթոթների հետ դուրս է գալիս որջից, կարող են մորը սպանել, իսկ քոթոթներին բռնելը հեշտ է»,– ասաց նա և առաջարկեց, որ արջի քոթոթներ նվեր ստանալուց ուղղակի չընդունել և եթե արջ պահողները տեղեկանան, թե հետագայում՝ կենդանին մեծանալով, ինչ խնդիրներ է առաջացնելու սեփականատերերի համար, պարզապես արջ չեն պահի։

Քաղաքականություն