Դանակահարություն Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ 64-ամյա Գագիկ Մանուկյանը և 40-ամյա Աշոտ Մանուկյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականունով: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ