Երևանում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել
Ապրիլի 20-ին, ժամը 19:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ.) ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատված: Տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ