ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության տեղեկատվությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր թվիթերյան էջում վշտակցություն է հայտնել Շրի Լանկայում որոտացած պայթյունների զոհերի հարազատներին: «Մենք վշտով ենք համակված Շրի Լանկայից ստացվող սարսափելի լուրերի առնչությամբ: Հարյուրավոր անմեղ հոգիներ են դաժանաբար կոտորվել այս սրբագույն օրը: Մենք դատապարտում ենք այդ ստորաքարշ հարձակումները և մեր խոր վշտակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-ասված է գրառման մեջ: ԱԳՆ-ն նաև ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը: Ներկա պահին հաղորդվում է պայթյունների հետևանքով 187 զոհի մասին, կան հարյուրավոր տուժածներ: Բուժհաստատությունների մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ տուժածների համար արյուն հանձնելու:

Քաղաքականություն

Պատահարներ