Կանադայում պատշգամբի փլուզման պատճառով 18 մարդ մահացել է. կա 40 տուժած
Կանադայի Լենգլի քաղաքում խնջույքն ավարտվել է ողբերգությամբ, այն բանից հետո, երբ փլուզվել է մասնավոր տան պատշգամբը: Պատահարի հետևանքով մահացել է 18 մարդ, շուրջ 40 մարդ վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է СВС-ն, ծածկապատշգամբը չի դիմացել ծանրությանը և փլվել է: Դեպքի վայր է ժամանել 19 շտապօգնության մեքենա և մեկ ուղղաթիռ: Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ տուժողների թվում կան ինչպես երեխաներ, այնպես էլ տարեց մարդիկ:

Քաղաքականություն

Պատահարներ