Միհրան Պողոսյանը ձերբակալվել է. ՀՔԾ
ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարված, հայտնաբերվել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլու քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից, նա ձերբակալվել է, արտահանձման գործընթացն ընթացքի մեջ է»,- ասաց ՀՔԾ խոսնակը։ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, հայտարարված էր հետախուզում։

Քաղաքականություն

Պատահարներ