Մոսկվայում կալանավորել են Միհրան Պողոսյանին. Irakanum am
Irakanum am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պողոսյանի գրասենյակը հայտարարել է, որ «վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ: Մանրամասները՝ Irakanum am

Քաղաքականություն